Չարենցավան համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու
բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը
համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները:
Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող
հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային աշխատանքային խմբերը։
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։