Սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 2014թ նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) տեղի ունեցավ «Ալմաքար» ՍՊԸ-ի կողմից Սուլիձորի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները երկարաձգելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը։ Իսկ ժամը 13։00-ին, «Եղնիկասար» տեղամասի մարմարի հանքավայրի շահագործման աշխատանքները երկարաձգելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը։ Հեռ՝ 094-21-27-12։