Սույն թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավարի նստավայրում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 2014թ նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երրորդ փուլ) տեղի կունենա «Ալմաքար» ՍՊԸ-ի կողմից Սուլիձորի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները երկարաձգելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երրորդ քննարկումը։ Իսկ ժամը 15։00-ին՝ «Եղնիկասար» տեղամասի մարմարի հանքավայրի շահագործման աշխատանքները երկարաձգելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երրորդ քննարկումը։ Հեռ՝ 094-21-27-12։