Չարենցավանի զբաղվածության կենտրոնը հրավիրում է 16-63 տարեկան աշխատանք փնտրողներին հաշվառվելու զբաղվածության կենտրոնում` զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի միջոցով աշխատանքի տեղավորվելու նպատակով: Կենտրոնում կարող են հաշվառվել աշխատանքի պատրաստ հաշմանդամները, շրջանավարտները, երիտասարդ մայրերը, կրթություն չունեցող անձինք: Հասցեն` ք. Չարենցավան, Աբովյան 8: Հեռ. 095-64-20-03 կամ 060-65-27-96: Պահանջվող փաստաթղթերն են`անձնագիր, սոց. քարտ, կրթության փաստաթուղթ` դիպլոմ, ատեստատ կամ վկայական, աշխատանքային գրքույկ, եթե առկա է, զագսի վկայական, եթե ազգանունը փոխված է: