ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում հրավիրում է ՀՀ 52 բազմաբնակավայր համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների երիտասարդական խմբերին և համայնքային երիտասարդական նախաձեռնություններին՝ մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի մրցույթին։ Մրցույթին մասնակից ծրագրի ընդհանուր բյուջեն չի կարող գերազնացել 10 000․0 (տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ընդ որում համայնքի կողմից կատարվող նվազագույն ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր բյուջեի 50%-ը։ Մեկ դրամաշնորհի սահմաններում ՄԱԶԾ կողմից կտրամադրվի առավելագույնը 5 000.0 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Դրամանաշնորհի թեմատիկ ուղղվածությունները, առաջարկվող ծրագրերի բովանդակությունը, ժամկետները, դիմորդներին ներկայացվող պահանջները և այլ անհարաժեշտ տեղեկատվություն կարող եք գտնել նամակին կից ֆայլում։
Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը, ժամը 1800-ն։
Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (099) 91 99 70 (Հասմիկ) հեռախոսահամարով կամ գրել undparmwomen@gmail.com էլեկտրոնային հասցին։