Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, ս/թ սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին մարզպետարանը կազմակերպում է գրականության ոլորտում երիտասարդ ստեղծագործողների մարզային փառատոն-շնորհանդես: Կարող են մասնակցել 16-35 տարեկան երիտասարդները։ Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից/ութ էջի սահմաններում/ և/կամ 10-ը / այդ թվում` արձակ/ բանաստեղծություններ: Հեղինակները ստեղծագործությունների հետ/ բոլորը Word ֆայլի տեսքով, armenian phonetic unicode, sylfaen, 12 տառատեսակով/ մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը մարզային կազմկոմիտե / cooperation.kotayk@gmail.com էլեկտրոնային հասցեին/ պետք է ներկայացնեն նաև հակիրճ կենսագրություն/ երրորդ դեմքով/` կից նշելով իրենց բնակավայրը, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Փառատոնի ծրագիր- կանոնակարգը կցվում է: