Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Չարենցավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ կողմից ձեռնարկվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պողպատաձուլական գործարանի վերազինման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Ասկե Գրուպ» ԲԲԸ գործարանում, հասցե՝ Չարենցավան, Երևանյան 2։ Հեռ՝ 098-89-90-27