Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, և հիմք ընդունելով Ս. Վարդանյանի 2024 թվականի ապրիլի 09-ի թիվ 1794/07 դիմումը` որոշում եմ.
. Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 12 բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 12 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սահակ և Անահիտ Վարդանյաններին պատկանող 4-րդ թաղամասի 12-րդ շենքի թիվ 1 բնակարանին կցակառույց 8.16 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված շինության համար 30 օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 5000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Արխի–Տուր» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023HXCY9V ծածկագրի:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: