Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամաս, 3-րդ շենք բնակարան 4 հասցեի բնակիչ Սոֆյա Սաֆարյանցի /լիազորված անձ/ 2024 թվականի հուլիսի 12-ի թիվ 3395/11 դիմումը՝ որոշում եմ.
1. Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի 1990 թվականի հունիսի 08-ի «Անհատական բնակարանային շինարարության համար հողամասերի բաշխման մասին» թիվ 13 որոշման 13 կետը շարադրել նոր խմբագրմամբ.
«Սաֆարյանց Վլադիմիր Համբարձումի-ինքը
Սաֆարյանց Ելենա Անատոլիի-կինը
Սաֆարյանց Ռոման Վլադիմիրի-որդին
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: