Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 1 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
2) Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78–Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզիՉարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 79-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
5) Չարենցավան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
6) Չարենցավան համայնքում ավտոտնակների կառուցման համար հողահատկացումները սահմանափակելու և կանոնակարգելու մասին։
7) Չարենցավան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 37 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
8) Չարենցավան համայնքի սեփականություն համարվող փողոցային լուսավորության համակարգի հենասյուներից օգտվելու վարձավաճար սահմանելու մասին։
9) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 2-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: