Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 նոյեմբերի 2024 թ.

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 23 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎՅԱԼ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1855-Ն որոշման և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4635-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, և, և հիմք ընդունելով Հ. Նազարբեկյանի 2024 թվականի սեպտեմբերի 06-ի թիվ 4173/07 դիմումը` որոշում եմ.

Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 23 բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:

1.     Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 23 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող 07-007-0048-0066 ծածկագրով 1018 քմ մակերեսով հողամասը, հաստատված հատակագծի համաձայն, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

2.    Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 23 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.    Սահմանել, որ սեփականության իրավունքով Հրանուշ Նազարբեկյանին պատկանող 3-րդ թաղամասի 23-րդ շենքի թիվ 2 ոչ բնակելի տարածքին կցակառուցված 28,5 քմ մակերեսով օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 18000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023XC3DKJ ծածկագրի:

5.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner