Արուսյակ Վանյան Իվանի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Ֆանտան Ոպանյան փողոց թիվ 83 շինության տարածքում գտնվող 27,5 քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3761/12 առ 2024 թվականի օգոստոսի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N15429 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի օգոստոսի 07-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Արուսյակ Վանյան Իվանի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի օգոստոսի 07-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Ֆանտան Ոպանյան փողոց թիվ 83 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում տարածքում իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N389):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: