Հայկուշ Գրիգորյան Նիկոլայի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամաս, 9-րդ շենքին հարակից շինության տարածքում գտնվող 42քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3697/12 առ 2024 թվականի օգոստոսի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N64165 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
Հայկուշ Գրիգորյան Նիկոլայի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամաս, 9-րդ շենքին հարակից շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն 387 ):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: