Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 75-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 75-Ն


Զեկ. ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ,13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով,
14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով,
Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.   Սահմանել Չարենցավան համայնքում  տեղական վճարների 2023 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1)     Չարենցավան համայնքի տարածքում  շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:

2)     ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:

3)    ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:

4)    Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:

5)    Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.

6)       Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.

7)   Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար սահմանել վճար համաձայն հավելված 1-ի:

8)  Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար սահմանել վճար համաձայն հավելված 2-ի:

9)      Ջրմուղ-կոյուղու համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝

ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:

 

բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ-ի համար  150 դրամ:

10)      Չարենցավան համայնքիարտադպրոցական և նախադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով համաձայն հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.36 Կբ)
(199.96 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner