Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի Ռոբերտ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և շինության գործառնական ու նպատակային նշանակությունները փոփոխելու մասին» թիվ 1341 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Ռ.Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 35 հասցեում գտնվող 07-015-0005-0096 ծածկագրով 0.143հա մակերեսով բնակավայրերի բնակելի նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, իսկ նրա վրա կառուցված շինությունների/բնակելի տուն/ գործառնական նշանակությունը` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման շինություններ/հյուրանոց/:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: