Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Տ. Գյուլումյանի լիազ. անձ Վ. Գրիգորյանի 2023 թվականի օգոստոսի 03-ի թիվ 3494/07 դիմումը` որոշում եմ.
1. Վերականգնել Տիգրան Գյուլումյանին պատկանող 0.05077 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը /կադաստրային ծածկագիր` 07-007-0018-0033/:
2. Ճանաչել օրինական ժառանգության իրավունքով Տիգրան Գյուլումյանին պատկանող ք. Չարենցավան Եսայան փողոց 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող 0.05077 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 24.8 քմ մակերեսով շինությունները` /բնակելի տուն, օժանդակ շինություն/ և 2.1 քմ մակերեսով պարիսպը` համաձայն հատակագծի և «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023PRELXT ծածկագրի:
3. Օրինական ճանաչված շինությունների համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 53000 ՀՀ դրամ:
4. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: