Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 831

ԱՆՆՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 54-Ա որոշումը և հաշվի առնելով Ա. Մաթևոսյանի կողմից 06.03.2024թ.ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը` որոշում եմ.

1.  Աննման Մաթևոսյանին պատկանող 07-019-0413-0098 ծածկագրով 1.678286 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր տարածքից 0.29065 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական հողատեսքի, իսկ 0.04935 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել որպես ջրային հողատեսքի։

2.Աննման Մաթևոսյանին շինությունների /ջրավազան և գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակման արտադրամաս/ նախագծման թույլտվության համար տրամադրել 12.03.2024թ. թիվ 28 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

3.    Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Բջնի թիվ 2:

4.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի2024 թվականի ապրիլի 12-իԱննման Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվության, հողատարածքում նախագծման թույլտվություն տալու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին» թիվ 631 որոշումը:

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան