 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1228
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետի պահանջներով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021թ-ի կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը սահմանելու մասին N 698 Ն որոշմամբ և հիմք ընդունելով գույքի սեփականատեր Արթուր Հակոբյան Հարությունի դիմումը, <<ԳԵՈԼԵՆԴ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագծի, որի համաձայն Չարենցավան համայնքի գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց 2-րդ փակուղի թիվ 11 հասցեում գտնող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 07-015-0138-0027/, հողամասի մակերեսը առանց վկայականում առկա հողամասի գծային չափերի փոփոխության, փաստացի կազմում է 0.04936 հա, որը Արթուր Հակոբյան Հարությունի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և չի գտնվում ՀՀ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1.Հաստատել թիվ 02072021-07-0050 անշարժ գույքի նկատմանբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած Չարրենցավան համայնքի գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս Այգեգործական փողոց 2-րդ փակուղի թիվ 11 հասցեում գտնվող հողամասի սահմանները կից ներկայացրած հատակագծի հաստատված համայնքի ղեկավարի կողմից, ճանաչելով Արթուր Հակոբյան Հարությունի սեփականության իրավունքը 0.04936 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ որպես օրինական տիրապետվող գույք:
2.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժնում գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան