Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 246

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ 

Չարենցավան համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»  օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ՝

1. Հաստատել Չարենցավան  համայնքի.

 1)  Աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը՝համաձայն հավելված N 1-ի.

 2) Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝համաձայն հավելված N 2-ի:

 3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2020 թվականի մայիսի 20-ի  «Չարենցավան համայնքում աղետների ռիսկի կառավարման համակարգի ստեղծման մասին»  թիվ 356 որոշումը:

4. Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան