Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՄԱՐՏԻ 2023թվականի N 366

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1340 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

  1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի Ռոբերտ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և շինության գործառնական ու նպատակային նշանակությունները փոփոխելու մասին» թիվ 1340 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Ռ.Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Արզական Ն. Զարյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող 07-015-0066-0100 ծածկագրով 0.128 հա մակերեսով բնակավայրերի բնակելի նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, իսկ նրա վրա կառուցված շինությունների /բնակելի տուն/ գործառնական նշանակությունը` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման շինություններ /հյուրանոց/:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

                                                       

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան