 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 322
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 612-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-007-0511-0001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.0004 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել ք. Չարենցավան Ա. Խանջյան փողոց թիվ 8/4հողատարածք:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023MUVUD3 ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան