Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1412

ՀՐԱՅՐ ՍԵՎԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ Ք. ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 3/7 ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումների դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1.     Հրայր Վարդանի Սևանյանին սեփականության իրավունքով պատկանող 28.9 քմ մակերեսով ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 3/7 հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու բնակելիից որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք, իսկ նրա վրա կառուցված շինության /ավտոտնակ/ գործառնական նշանակությունը` բնակելիից որպես հասարակական շինություն:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3.    Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 22.03.2024թ. թիվ 467 և 29.08.2024թ. թիվ 1371 որոշումները։

4.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան