Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 324

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 25-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Քաղաքացի Սվետիկ Արտեմի Գինոյանը  դիմել է ք. Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 25-րդ շենքի թիվ 7 հասցեով բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:

 Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 4 նիստի արձանագրությունը և համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 13-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով ` որոշում եմ.

 

1. Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 25-րդ շենքի թիվ 7 հասցեով բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով` 2 (երկու) տարի ժամկետով, տրամադրել Սվետիկ Արտեմի Գինոյանին:

 

2 .  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան