ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1604
ՋԻՎԱՆ ԲԱԼԲԱԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 4-ՐԴ ՇԵՆՔ ԹԻՎ 28 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՎ ԿՑԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով և հիմք ընդունելով Ջ. Բալբաբյանի 2023 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 5440/07 դիմումը` որոշում եմ.
1. Թույլատրել փոփոխելու Ջ. Բալբաբյանին սեփականության իրավունքով պատկանող 39 քմ մակերեսով ք. Չարենցավան 1-ին թաղամասի 4-րդ շենքի թիվ 20/21 Ա հասցեի բնակարանի և կցակառույց շինության գործառնական նշանակությունը` բնակելի տնից որպես հասարակական շինության` առևտրի սրահի:
2. Նշված շինությունը հասցեավորել որպես ք. Չարենցավան 1-ին թաղամաս 4-րդ շենք թիվ 28 առևտրի սրահ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան