Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 830

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՇԵՆՔԻ ԹԻՎ 72 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Քաղաքացի Գուլյա Դանիելյանը դիմել է ք. Չարենցավան 3-րդ թաղամասի 1-ին շենքի թիվ 72 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ  օտարելու խնդրանքով:

 Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 4 նիստի արձանագրությունը,  համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 46-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

1.   Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի թիվ 72, մեկ սենյակից բաղկացած 14.22 (տասնչորս ու քսաներկու) քմ ընդհանուր մակերեսով, 2000000 (երկու միլիոն) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:

2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝     Գուլյա Դանիելյանին

Էլա Դանիելյանին

Ելենա Դանիելյանին

 

3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:

4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին  կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան