Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 249

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 501–Ա հրամանի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2013 թվականի հունիսի 27-ի N 275-Ա որոշման 3-րդ կետի պահանջները՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ բնակչության, նյութական և մշակույթային արժեքների տարահանման, պլանավորման, նախապատրաստման և անցկացման ապահովման նպատակով. որոշում եմ.

1. Ստեղծել Չարենցավան համայնքի տարահանման հանձնաժողով (այսուհետ՝հանձնաժողով)՝համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել հանձնաժողովի կազմում աշխատանքային խմբեր՝համաձայն N2 հավելվածի:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Չարենցավան համայնքի ղեկավարի խորհրդական Արսեն Խլղաթյանի 
վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան