Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 1141

ԳԵՎՈՐԳ ԱՎԱԼՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 80-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 55-Ա  որոշումը և հաշվի առնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 08.07.2024 թվականի թիվ 01 նիստի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Գևորգ Ավալյանին վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 50000 հիսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, հատկացնել Չարենցավան համայնք գ. Ալափարս վարչական տարածքում գտնվող 0.47 հա մակերեսով 07-008-0278-0404 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, նկատի ունենալով, որ այն չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի դասին:

2. Սույն որոշումից բխող իրավուքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում:

3.   Սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3 ամսյա ժամկետում չկատարելու դեպքում որոշումը համարել անվավեր:

4.   Հանձնարարել Բ. Բալբաբյանին կնքելու վարձակալության իրավունքի պայմանագիրը:

5.   Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

6.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան