Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1601

ՄԱՐԻԱ ՅԱԿՈՎԼԵՎԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին»  թիվ 1318-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5 արձանագրությունը` որոշում եմ.

1.       Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 4-րդ շենքի թիվ 31 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով Մարիա Յակովլեվային և իր ընտանիքի անդամներ Կարինե Գրիգորյանին  և Ստեփան Կարապետյանին հատկացված ժամկետը երկարաձգել  հինգ տարով մինչև 31.12.2028թ. և տալ հաշվառման համաձայնություն:

 

2. Սույն որոշման 1-ին կետով նշված բնակարանը ենթակա չէ սեփականաշնորհման:

 

3. Սույն որոշմամբ սահմանված ժամկետը ենթակա է երկարացման նույն ժամկետով, եթե որոշման 1-ին կետով նշված անձիք Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով ձեռք չեն բերել բնակելի տարածություն:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան