Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 827

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Հունան Հակոբյան Հարութի» անհատ ձեռնարկատերը  դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքաք Թումանյան փողոց թիվ 14 տարածքում գտնվող 92քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն   ստանալու խնդրանքով (մտից N2387/12 առ 2024 թվականի մայիսի 20-ի):

Հաշվի առնելով, որ  ըստ N 31020 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի հունիսի 01-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու  2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.

1.   «Հունան Հակոբյան Հարութի» անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի հունիսի 01-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաք 3-րդ թաղամաս 39-րդ շենք թիվ 6 բացվածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N250  ):

 2.    Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի  վրա:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան