 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, municipalityofcharentsavan@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՐՏԻ 2023թվականի N 362
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՇԵՆՔԻ ԹԻՎ 16
ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՔաղաքացիԼուսյա Թադևոսյանը դիմել է ք. Չարենցավան 3-րդ թաղամասի 1-ին շենքի թիվ 16հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 04 նիստի արձանագրությունը և համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 14-ի թիվ 26-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ
1. Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի թիվ 16, մեկ սենյակից բաղկացած 14.77 (տասնչորս ու յոթանասունյոթ) քմ ընդհանուր մակերեսով, 2 200 000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Լուսյա Թադևոսյանին
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի առաջատար մասնագետ Ռուդիկ Սահակյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան