Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 294

ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 19-րդ շենքի 9 բնակարանի բնակիչ Աղավնի Խաչատրյանի 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 613/11 դիմումը՝ որոշում եմ.

1. ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի հուլիսի 18-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 9 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 4-րդ թաղամաս 19-րդ շենք 9 բնակարան) «Օհանյան Հայաստան Հմայակի» բառերը փոխարինել համապատասխան «Խաչատրյան Հայաստան Հմայակի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

                                        

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Չարենցավան