 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, (226) 43434, municipalityofcharentsavan@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2023թվականի N 371
ԱՆՉԱՓԱՀԱՍ ՆՈՐԻԿ ԱՐՄԵՆԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ, 34-րդև 37-րդ հոդվածների, «Ընտանեկան օրենսգրքի» 134-րդ և 135-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման, հիմք ընդունելով Ռուզաննա Ալբերտի Արշակյանի դիմումը /մուտք 2023 թվականի մարտի 22-ի թիվ 1297-20/ և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի մարտի24-ի թիվ 5 նիստի արձանագրությունը որոշում եմ.
1. Անչափահաս Նորիկ Արմենի Արշակյանի /ծնված` 13.03.2020թ./ նկատմամբ խնամակալ նշանակել տատին՝ Ռուզաննա Ալբերտի Արշակյանին /ծնված 19.05.1966թ./:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին իրականացնել վերահսկողություն Ռուզաննա Ալբերտի Արշակյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ալբերտի Արշակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Չարենցավան