Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին» թիվ 1318-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5 արձանագրությունը` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 4-րդ շենքի թիվ 31 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով Մարիա Յակովլեվային և իր ընտանիքի անդամներ Կարինե Գրիգորյանին և Ստեփան Կարապետյանին հատկացված ժամկետը երկարաձգել հինգ տարով մինչև 31.12.2028թ. և տալ հաշվառման համաձայնություն:
2. Սույն որոշման 1-ին կետով նշված բնակարանը ենթակա չէ սեփականաշնորհման:
3. Սույն որոշմամբ սահմանված ժամկետը ենթակա է երկարացման նույն ժամկետով, եթե որոշման 1-ին կետով նշված անձիք Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով ձեռք չեն բերել բնակելի տարածություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: