|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունիսի 2022 թվականի N 37 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը`
- Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու և վարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին։
- Հողամասի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու մասին:
- Քաղաքացիներ Հրաչիկ, Անահիտ, Համլետ և Արուսիկ Ալոյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 07-067-0122-0030 կադաստրային ծածկագրով 0,71 հա մակերեսով և 07-067-0113-0026 կադաստրային ծածկագրով 0,71 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքային սեփականություն հանդիսացող 07-067-0117-0025 կադաստրային ծածկագրով 1,35722 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության համարժեք հողամասի հետ փոխանակելու մասին։
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ին տրամադրելու մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -8 ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|