Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում սեզոնային առանձնահատկությամբ պայմանավորված՝ աշխատանքների ծավալի և հերթերի ավելացման պայմաններում մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։ Չարենցավանում ծառայությունը կլինի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-16:30-ը: