
Հարգելի՛ բնակիչներ, ՀՀ-ում զգալիորեն աճել է բուսածածկ և անտառածածկ տարածքնեերի հրդեհների քանակը, անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝
արգելվում է`
– վառել խարույկ արգելված վայրերում,
– լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է,
– նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
– ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
– շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ,
– կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
– արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
– թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։