Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Բջնի գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Սոլակի ածխաթթվային հանքային ջրի թիվ 34/70 հորատանցքի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, կամ կից ֆայլում։