2022 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ին, Չարենցավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա «Լապիս Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Գյումուշի բազալտի հանքավայրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ լսումը։ Կից՝ սպասվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն։