«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-
110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ.
դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրի վարչական
ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ալափմետ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված
ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման
հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի
վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի
նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում
(www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: