Չարենցավան համայնքի ղեկավարին կից Խորհրդակցական մարմինները ձևավորելու համար ընդունվում են դիմումներ կից ձևաչափով։ Խորհրդակցական մարմինները երեքն են՝
-Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ,
-Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ,
-Կանանց և երիտասարդների, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերով ԽՄ։
Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի հունվարի 25-ը ներառյալ։