Սիրելի՛ նորապսակներ, Չարենցավանի համայնքապետարանն այս տարի ևս Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ անակնկալ նվերներ է պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր 2023 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ը ներառյալ պսակադրվել կամ պսակադրվելու են եկեղեցիներում։
Անհրաժեշտ է պսակադրության մասին վկայող թուղթը ներկայացնել համայնքապետարանի մշակույթի բաժին կամ տեղեկացնել փետրվարի 13-ին կայանալիք պսակադրության մասին։
Փետրվարի 13-ին Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում կազմակերպվող միջոցառման ընթացքում նվերները կգտնեն իրենց հասցեատերերին

։