Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախաձեռնել է գյուղատնտեսական ապրանքների լոգիստիկ կենտրոնների ձևավորման ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքը: Կից ներկայացնում ենք հարցաթերթիկ, որը լրացնելով մեծապես կօգնեք լոգիստիկ կենտրոնների ձևավորման աշխատանքներին։ Հարցումներն ունեն անանուն բնույթ, հետևաբար հարցման ընթացքում չեն գրանցվում հարցազրույցի մասնակցի տվյալները։ Խնդրում ենք լրացված հարցաթերթը word կամ pdf տարբերակով ուղարկել sarukhanyan@icarmenia.am էլ․ փոստի հասցեին։ Հարցաթերթի լրացման տևողությունը 20-30 րոպե։