ՀՀ Զինված Ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն:
Պայմաններն են՝

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում

Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում

Բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում

Ծառայությունը շաբաթական 5 օր, ժամը 09:00-15:30

Ծառայության հնարավորությունը ՀՀ տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք, ք. Երևան:
Ներկայացվող պահանջներն են՝

Կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները

Դիմորդները պետք է ունենան առողջական և ֆիզիկական լավ տվյալներ

Չունենան չմարված դատվածություն, չլինեն քրեական հետապնդման մեջ:

Պայմանագրի կնքում 1-ից 5 տարի ժամկետով:
Ընդունելության կարգը և հերթականությունը

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում դիմումի ներկայացում (ներկայանալ անձնագրով և զինվորական գրքույկով)

Ներկայանալ զորամաս հարցազրույցի և ֆիզիկական պատրաստությունից քննության հանձնման համար (ձգումներ պտտափձողից, վազք 100 մ և 3000 մ տարածություններով)

Պահանջվող փաստաթղթերի ներկայացում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում:

Բժշկական հետազոտության անցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՀՀ պաշտպանության նախարարության՝
www.mil.am կայք կամ զանգահարել թեժ գծի 1-28 հեռախոսամարով:
Կարող եք զանգահարել նաև՝
010 47 65 01
010 47 67 02: