25.09.25
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
|
Չարենցավանի համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետները և ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի աշխատակիցները սեպտեմբերի 24-ին իրականացրին հերթական շրջայցը՝ քաղաքում փողոցային առևտուրը կանոնակարգելու նպատակով։  Տնտեսվարողներին գրավոր ծանուցվեց այն մասին, որ չսահմանված վայրում առևտուր կազմակերպելը նախատեսում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։  Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր տնտեսվարողներին՝ հարգել հետիոտների իրավունքն ու առևտուրը չկազմակերպել փողոցում։
|
|
23.09.25
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Չարենցավանի համայնքապետարանի և համայնքի ղեկավարի անձնական նախաձեռնությամբ համայնքի բազմազավակ ընտանիքների երեխաների համար կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա Երևանում։  Սա նմանատիպ առաջին ծրագիրն էր, որը կլինի շարունակական՝ ընդգրկելով ավելի շատ ընտանիքների։
|
|
21.09.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր պատմության և հիշողության մեջ ամրագրված է որպես պայքարի, հաղթանակի, հպարտության, նվիրման ու անձնազոհության զգացողություններն ամբողջացնող օր:Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:Այս ճանապարհը լի էր կորուստներով, բայց Անկախության գիտակցում այնքան մեծ է մեր մեջ, որ մենք շարունակում ենք քայլել՝ ոգեկոչելով հերոս-նահատակներին, ապրումակցելով նրանց ծնողներին ու ապավինելով մեր ուժին, հավատալով մեր ապագային:Վստահ եմ, որ հաղթանակներն առջևում են, իսկ Անկախության տոնի խորհուրդը դեռ նորովի վերաիմաստավորվելու է:Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և զարգացում Հայաստանի Հանրապետությանը, համախմբվածություն և նվիրում ՀՀ քաղաքացիներին:Շնորհավոր Անկախության տոն:Հարգանքով՝ ...
Մանրամասն |
|
13.09.25
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ՖԱՆՏԱՆԻ ՀՄՊ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
|
«Հայաստանում Ռուսական ԲՈՒՀերի Ասոցիացիա» ՀԿ-ն «Իմ հիշողությունը իմ հպարտությունն է» նախագծի շրջանակներում «Եվրասիա» ՀԿ-ի դրամաշնորհային աջակցությամբ Ֆանտան գյուղում իրականացրել է «Հայրենիքի հերոսներ» հուշահամալիրի վերականգնողական աշխատանքները։Նախագծի շրջանակներում համալիրի արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել. հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է, հարակից այգին բարեկարգվել է, վերականգնվել են մայթերը, կառուցվել են այցելության համար հարմար աստիճաններ։ Կատարվել է ասֆալտապատում, վերականգնվել է ցանկապատը, տնկվել է 80 ծառ, որոնք խորհրդանշում են հիշողությունը և վերածնունդը։2025 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ վերանորոգված հուշահամալիրի ...
Մանրամասն |
|
12.09.25
ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Լյուքսեմբուրգահայ Մարի Վան Մարկ Իսկանդերյանն արդեն երկար տարիներ է զբաղվում է բարեգործությամբ։Այս տարի բարի գործերի շղթան հասել է Չարենցավան։Մարին և իր ընտանիքի անդամները դպրոցական պայուսակներ նվիրեցին համայնքի մի շարք երեխաների, ովքեր ընտրվել էին սոցիալական հատուկ չափորոշիչներով։Մարին ողջունեց դպրոցականներին, մաղթեց հաջող ուսումնառություն, նշեց, որ իր ընտանիքի համար անչափ կարևոր է Հայաստան գալն ու այստեղ ծրագրեր իրականացնելը, հայերեն խոսելն ու հայկական մշակույթը տարածելը։Մարիի բելգիացի ամուսինն ու 4 երեխաները հասկանում ու խոսում են հայերեն։Մարին մասնագիտությամբ հոգեբան է, բայց շատ է սիրում երգել, Հայաստանում մի շարք տեսահոլովակներ է նկարել՝ հատկապես հայրենասիրական թեմաներով, որոնք կարելի է լսել ...
Մանրամասն |
|
01.09.25
Շնորհավորական ուղերձ Գիտելիքի օրվա առթիվ
|
Հարգարժա՛ն մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ:Հերթական սեպտեմբերի 1-ն է իր ջերմությամբ ու հիշարժանությամբ բացվում մեր առջև:Սա գիտելիքի և դպրության տոնն է, քանզի միայն կրթությունն է բերելու սեր, համերաշխություն և խաղաղություն մեր երկրին:Շնորհավորում եմ բոլորիս ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող ոգեշունչ տոնի առթիվ:Թող տարին առանձնանա բարեբերությամբ, հաջողությունների անընդհատությամբ, հաղթանակներով:Սիրելի՛ աշակերտներ, և հատկապես առաջին դասարանցիներ, գնահատե՛ք կրթության ամեն օրն ու ժամը, ժամանակակից տեխնոլոգիաներն ուղղե՛ք ձեր ինքնակրթությանն ու զարգացմանը, մի՛ սպանեք ամենակարևորը՝ ժամանակը, այն կարճ է ու արագընթաց: Սիրե՛ք գիրն ու գրականությունը, կարդացե՛ք և գնահատե՛ք այն ջանքերը, որ ձեր ուսուցիչներն ...
Մանրամասն |
|
16.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐԵՆԻՍՈՒՄ
|
Այս շաբաթ համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց Կարենիս գյուղում։  Կարենիսը համայնքի միակ բնակավայրն է, որտեղ կա թե՛ շուրջօրյա խմելու ջուր, թե՛ կանոնավոր ոռոգման ջուր, ուստի այստեղ բնակիչներին հուզող խնդիրներն այլ էին։  Հիմնական քննարկված հարցերը վերաբերում էին կոյուղուն և ասֆալտապատմանը։  Համայնքի ղեկավարը նշեց, որ մեկ փողոց այս տարի էլ համատարած կասֆալտապատվի։ Կարենիս-Արգել համապետական ճանապարհն էլ պետական ծրագրով կբարեկարգվի։  Ամբողջությամբ կնորոգվի գյուղի գրադարանը, կկառուցվի խաղահրապարակ։ Առաջիկա պլաններում է նաև մշակույթի տան դահլիճի հիմնանորոգումը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |