23.02.21
ԶՈՐԱԿՈՉ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Չարենցավան համայնքում այսօր զորակոչ էր։ Հրապարակում հավաքվել էին բազմաթիվ չարենցավանցիներ՝ հրաժեշտ տալու իրենց նորակոչիկներին։ Ապագա զինվորներին ողջունեցին և բարի ծառայություն մաղթեցին Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Չարենցավանի բաժանմունքի պետ Տիգրան Աթայանը, իր օրհնության խոսքը տղաներին ուղղեց Չարենցավանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանը։ Բարի ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին։
|
|
23.02.21
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում օգտակար հղումներ, որոնք կօգնեն ձեզ առավել հեշտ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ ՀՀ կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջ – https://www.facebook.com/cadastrecommitte Vxsoft ընկերության յութուբյան ալիքը՝ Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/469342944234738 Գույքահարկի վերաբերյալ տելեգրամյան ալիք՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ
|
|
|
10.02.21
ՄԱՐԶՊԵՏ ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ԷՐ
|
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր:Համայնքապետարանում Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցեց խորհրդակցության, որի ընթացքում քննարկվեցին համայնքի ընթացքիկ ու առաջիկա անելիքներն ու ծրագրերը:Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը նշեց, որ Չարենցավան քաղաքն ամբողջությամբ անցել է էներգախնայող լուսավորության, այս տարի էլ արևային պանելներ են տեղադրվելու համայնքի վարչական շենքերի տանիքներում. այսպիսով համայնքը ևս մեկ քայլով անցում է կատարելու էներգախնայողությանն ու բնապահպանությանը: Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են իրականացվել ասֆալտապատման ուղղությամբ թե՛ քաղաքում, թե՛ գյուղական բնակավայրերում: Համայնքի բազմաբնակարան շենքերի բոլոր վերելակներն աշխատում են, տանիքների ...
Մանրամասն |
|
05.02.21
ԾՐԱԳԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
2021 թվականի հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։Վերջինս միտված է աջակցելու այն անձանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են:Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման եւ զարգացման դասընթացներ՝տարբեր մասնագիտական ուղղվածություններով։ Այդ ծրագրերի շրջանակում երիտասարդները կկարողանան բացահայտել ու վերաիմաստավորել սեփական հնարավորությունները, ձեռք բերել հստակ հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու եւ լիարժեք կյանք վերադառնալու նպատակով: «Նոր ...
Մանրամասն |
|
04.02.21
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
|
Չարենցավան համայնքի «Մշակույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, իրականացնելով ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագիր, հայտարարում է երեք ամիս տևողությամբ ժամանակավոր աշխատանքի ընդունման հնարավորության մասին:Ծրագրի շահառուներն են Չարենցավան համայնքի գործազուրկ անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և փաստացի Չարենցավան համայնքում գտնվող քաղաքացիները:Ծրագիրը մեկնարկում է ս.թ. փետրվարի 10-ից:Աշխատանքի բնույթը` այգիների ու զբոսայգիների բարեկարգման, կանաչապատման ու ոռոգման, հուշարձանների պահպանման, համայնքային շենքերի սպասարկման, սանիտարական մաքրման աշխատանքներ։Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ...
Մանրամասն |
|
28.01.21
ԱՅՍՕՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է
|
Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրը, Չարենցավան համայնքի բնակիչները համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ այցելություն կատարեցին դեպի քաղաքային պանթեոն և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին բոլոր հերոսների շիրմաքարերին։ Հավերժ փառք ու խոնարհում մեր նահատակներին․․․
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |