Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Մարկոս Հակոբի Սեկոյանի և Արևհատ Համլետի Հովսեփյանի դիմումը /մուտք 2024 թվականի ապրիլի 19-ի N 1896/14/ և հաշվի առնելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 16 նիստի արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Թույլատրել՝ Մարկոս Հակոբի Սեկոյանին և Արևհատ Համլետի Հովսեփյանին կնքելու իրենց անչափահաս որդուն` Հովհաննես Մարկոսի Սեկոյանին /ծնված 30․06․2008թ․/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ 2024 թվականի ապրիլի 17-ի N 17042024-07-0066 վկայական/ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի Բարեկամության փողոցի թիվ 48 բնակելի տան, անչափահասին պատկանող բաժնեմասի գրավադրման գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարկոս Հակոբի Սեկոյանին և Արևհատ Համլետի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։