«Տաթևիկ Միքայելյան Արթուրի» անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 4-րդ թաղամաս,10-րդ շենքթիվ 1 տարածքում գտնվող 78քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2228/12 առ 2024 թվականի մայիսի 08-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N58118 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի մայիսի 08-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. «Տաթևիկ Միքայելյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի մայիսի 08-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամաս, 10-րդ շենքթիվ 1 տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N243):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: