Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Գեղամ Խանդանյանի և Աննման Մաթևոսյանի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Սեփականության իրավունքով Գեղամ Խանդանյանին պատկանող 07-008-0213-0025 ծածկագրով 4.39957 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.18 հա մակերեսով հողատարածքինպատակայիննշանակությանփոխելորպեսարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
- Սեփականության իրավունքով Աննման Մաթևոսյանին պատկանող 07-019-0413-0098 ծածկագրով 1.678286 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.34 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակության փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|