|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մայիսի 2024 թվականի N 737 |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1377 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի Կարեն, Մարիա, Օքսաննա, Արամայիս Մլիքյաններին և Նվարդ Երիցյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող քաղաք Չրենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին»թիվ 1377 որոշման 2–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ճանաչել օրինական Կարեն, Մարիա, Օքսաննա, Արմայիս Մելիքյաններին և Նվարդ Երիցյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 6հասցեում գտնվող 0.08371 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում քոթեջային տնակին կից ինքնակամ կառուցված 59.45քմ արտաքին մակերեսով շինությունները, որից` 51.1 քմ մակերեսով քոթեջային տնակը, 6.3 քմ մակերեսով ծածկը և 2.05 քմ մակերեսով պարիսպը` համաձայն հատակագծի և «ՉԱՓՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023VRJL5C ծածկագրի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|