Արթուր Թորգոմյան Հրաչիկի անհատ ձեռնարկատերըդիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 48/1 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N22/12 առ 2021 թվականի հունվարի 08-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 210108008615028 անդորրագրի դիմումատուն 2021 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 51-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Արթուր Թորգոմյան Հրաչիկի անհատ ձեռնարկատիրոջը 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 48/1 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառք (ՎկայականN 014432):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: